«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Արցախի ու Հայաստանի տնտեսությունները համեմատելի չեն»

«Արցախի ու Հայաստանի տնտեսությունները համեմատելի չեն»
29.05.2013 | 16:37

Առաջին հանրապետության տոնի առթիվ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված տոնական համերգին ներկա էր նաև ԼՂՀ վարչապետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Մինչ միջոցառման մեկնարկը վարչապետը միջանցքում մոտեցավ Հայաստանի մի քանի նախարարների, բարևեց, կարճ զրույցից հետո Ղարաբաղի բառուբանով հարցրեց, թե կառավարական օթյակում պիտի նստի, ո՞նց գնա: Ցույց տվեցին: Մոտեցա, որ մի քանի հարց տամ: «Է՜, լյավ, է՜: Էսօր չէ»,- ժպիտով հրաժարվեց Հարությունյանը, բայց հետո համաձայնեց մի քանի հարցի պատասխանել: Մեր կարճատև զրույցի ընթացքում ԼՂՀ վարչապետի հեռախոսը զանգեց, ու մինչ փորձում էինք հասկանալ, թե վարչապետը բարձր, անբռնազբոս խոսքով ինչ էր ասում, համարյա թե «արմյանսկի յազիկը լոխ մունք ենք սախրանիտ ըրալ» ոճով, աչքի զարնեց նրա հեռախոսը: Հայաստանում նույնիսկ «ժեկի պետը» իր պատվից ցածր կհամարեր նման հին, անշուք հեռախոս ունենալը:

-Կայուն զարգացման տեմպեր ունենք, տարեցտարի կարողանում ենք աճ արձանագրել, չնայած շատ-շատ խնդիրներ ունենք,- Ղարաբաղի տնտեսությունն այսպես որակեց վարչապետը:
-Տնտեսական աճի տեմպերը Հայաստանում քչերին են գոհացնում, Ղարաբաղում այդ հարցի առնչությամբ հասարակությունն ի՞նչ վերաբերմունք ունի:
-Արցախի տնտեսությունը համեմատելի չէ Հայաստանի հետ: Մենք մեր յուրահատկություններն ունենք, Հայաստանը` իր: Ղարաբաղի տնտեսությունը շատ հետ է Հայաստանի տնտեսությունից, բայց այս տարիներին կարողացանք կրճատել այդ տարբերությունը: Կարելի է ասել` ընդհանուր տնտեսական գոտու մեջ ենք գտնվում: Այն գործընթացները, որ առկա են Հայաստանում, այդ նույն խնդիրները մենք էլ ունենք:
-Այս տարի կարկտահարության պատճառով Հայաստանի գյուղատնտեսությունը բավականին դժվար վիճակում հայտնվեց, այս ոլորտն ինչպե՞ս է Ղարաբաղում:
-Բարեբախտաբար, մինչև այսօր Ղարաբաղում կարկտահարություն չկա, բայց դեռ շուտ է ինչ-որ բաներ ենթադրելու համար: Աշնանը կհաշվենք: Հուսով ենք` ամեն ինչ լավ կլինի:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ